Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Եվրամիությանը «Օրեշնիկի» հրթիռային հարվածներով, եթե այն զորքեր տեղակայի ՈՒկրաինայում։ «Հազար անգամ ասվել է՝ Ռուսաստանը չի ընդունի եվրոպական կամ ՆԱՏՕ որևէ զորք ՈՒկրաինայում, բայց ոչ, Մակրոնը շարունակում է տարածել այդ խղճուկ անհեթեթությունը»,- նշել է նա։               
 

Անհնար է ճեղքել տգիտության բետոնապատը

Անհնար է ճեղքել տգիտության բետոնապատը
03.01.2026 | 12:44

Երևի նկատել եք, որ վաղուց լուրջ գրառումներ չեմ անում։ Նախ` անիմաստ եմ համարում։

Երկրորդ` նյարդերս ու քայքայված առողջությունս փորձում եմ խնայել։

Երրորդ` տրամադրություն չկա։

Հիմնական ընթերցողներս մի բուռ ընկերներ են, որոնց մի մասն ինձ բարեկամ դարձած, ինձ համար հարազատ մարդիկ են, գաղափարակիցներ, որոնք ինձնից ոչ պակաս գիտեն, թե ով ենք մենք, ինչ խորը ճահճում ենք գտնվում։

Եթե մեկևկես հազարամյակում Խորենացու «Ողբ»-ից սրանք դասեր չեն քաղել, մեծն Թումանյանը, Րաֆֆին, Շիրվանզադեն, Վրթ. Փափազյանը, Տերյանը, զորավարներ Անդրանիկը, Նժդեհը ոչինչ չեն կարողացել անել իրենց հանճարով` սրանց սովորեցնելու, դաստիարակելու, փրկելու համար, ես` սովորական մահկանացուս, ի՞նչ պիտի անեմ։ Ու մեր բոլոր մեծերն հիասթափված են հեռացել կյանքից` հասկանալով իրենց անզորությունը` տգիտության բետոնապատը ճեղքելու գործում։ Անգամ Անդրանիկին, Նժդեհին են դավաճանել, որի համար վերջինս սրանց ապերախտ է անվանել։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 1094

Մեկնաբանություններ